Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսի կորոնավիրուսի համար երկրորդ թեսթը բացասական արդյունք է ունեցել. նա կդադարեցնի ինքնամեկուսացումը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի կառավարությանը:

Կաստեքսը ինքնամեկուսացվել էր COVID-19-ով վարակված անձի հետ շփումից հետո:

Նախկինում Ֆրանսիայի վարչապետը նույնպես կորոնավիրուսի թեսթ էր հանձնել «Տուր դե Ֆրանս» հեծանվավազքի տնօրենի հետ զրուցելուց հետո, ում հետագայում կորոնավիրուս էին ախտորոշել: 

Վերջերս Ֆրանսիայում աճել է կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը, եւ վարչապետը հայտարարել է թեսթերն արագացնելու եւ միջոցառումները խստացնելու անհրաժեշտության մասին` կրկնակի կարանտինից խուսափելու համար: