Հնէաբանները սաթի մեջ 100 մլն տարեկան սերմնաբջիջներ են հայտնաբերել, հաղորդում է Popmech-ը:

Խեցեմորթների կամ օստրակոդների ներկայացուցիչներն առաջին անգամ հայտնվել են 540 մլն տարի առաջ եւ գոյություն ունեն մինչ օրս:

Հետազոտողները 39 օստրակոդ են հայտնաբերել սաթի մեջ:Գիտնականները դրանց մեջ հայտնաբերել են այդ դասի կենդանիների արուների, էգերի: Պարզվել է, որ դրանց փափուկ հատվածներում լավ պահպանվել են սերմնաբջիջներ՝ գրեթե 100 մլն տարի:

Հնէաբաններն այն վերլուծել են ռենտգենային միկրոհամակարգչային տոմոգրաֆիայի միջոցով եւ ստացել եռաչափ պատկեր:

Հետազոտողներն առաջին անգամ օստրակոդների սերմնաբջիջներ են հայտնաբերել: Անալիզը ցույց է տվել, որ սեռական բազմացման ժամանակ արուն օգտագործել է իր դիմորֆային հինգերորդ վերջույթը:

Հայտնվելով էգի մեջ՝ սերմնաբջիջները բարձրացել են դեպի վերջ երկու երկար ալիքներով, որտեղ դառնում են շարժուն, ձեւավորվում եւ բեղմնավորում ձվաբջիջները: