ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մինսկում կքննարկի Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ ռազմական համագործակցությունը:

Սեպտեմբերի 14-ին Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրները երկու պետությունների տարածքներում ամենամսյա զորավարժություններ կանցկացնեն:

Երկուշաբթի Բելառուսի տարածքում մեկնարկել են «Սլավոնական եղբայրություն» ռուս-բելառուսական զորավարժությունները: ՌԴ ՊՆ-ում հայտնել են, որ այդ մասին պայմանավորվածություն է եղել դեռեւս անցած տարվա հոկտեմբերին: