ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կազմել է 484.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.53 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 571.59 դրամ (նվազել է 4.36 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 628.46  դրամ (աճել է 0.67 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.46 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

արծաթ՝ 426.41 դրամ, ոսկի՝ 30,552.72 դրամ, պլատին՝ 15,122.18 դրամ: