Չինական ByteDance ընկերությունը Վաշինգտոնի դաշնային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ խնդրելով չեղարկել երկրում TikTok տեսահավելվածն արգելելու որոշումը, հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ ԱՄՆ առեւտրի նախարարությունը հայտարարել էր տեսահավելվածն արգելելու մասին՝ արգելափակելով այն երկրի բնակիչների համար: Այս որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 20-ից:

Հայցում ընկերությունը նշում է, որ արգելքը կապված է քաղաքական պատճառների հետ:

Ընկերությունը, որի տեսահավելվածը մինչ այժմ հասանելի էր ավելի քան 10 միլիոն օգտատերերի ԱՄՆ-ում, հայտարարել է, որ արգելքը «անդառնալիորեն կկործանի TikTok-ի բիզնեսը Միացյալ Նահանգներում»: