Ռիցին թույնով ծանրոցը, որը հասցեագրված է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, իրավապահները բռել են, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում երկու աղբյուրի:

Ռիցինի առկայությունը հաստատելու համար կատարվել է երկու փորձաքննություն: Սպիտակ տան ողջ փոստը տեսակավորվում եւ զննվում է նախքան իր նպատակակետին հասնելը:

ՀԴԲ-ն եւ Գաղտնի ծառայությունը հետաքննում են այս միջադեպը:

Ռիցինը գերչակի հատիկներից արդյունահանվող խիստ թունավոր միացություն է, որն օգտագործվել է ահաբեկչությունների ժամանակ: Այն օգտագործվում է որպես փոշի, հատիկ, թթու կամ սփրեյ: Օրգանիզմ ընկնելիս այն առաջացնում է սրտխառնոց, փսխում եւ ներքին արյունահոսություն, որին հաջորդում է լյարդի, փայծաղի եւ երիկամների անբավարարություն եւ մահ՝ արյան շրջանառության համակարգի կոլափսի հետեւանքով: