Հունաստանի հետ հնարավոր բանակցություններն անօգուտ կլինեն ԵՄ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքի դեպքում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը, հաղորդում է Reuters-ը:
«Տվյալ պահին կլիման բարենպաստ չէ բանակցությունների համար»,-ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:
Հունաստանի, Թուրքիայի եւ Կիպրոսի միջեւ ռազմական եւ քաղաքական լարվածությունն աճել է Միջերկրական եւ Էգեյան ծովերում վիճելի տարածքների պատճառով: Հարաբերությունները վատացել են այն բանից հետո, երբ Թուրքիան օգոստոսի 10-ին Oruc Reis հետազոտական նավ է ուղարկել Կիպրոսի եւ հունական Կրետե կղզու միջեւ ընկած տարածք:




























