«Հայրենիք» Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է երիտասարդների հետ: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության էջում տարածված լուսանկարներից:

«Երիտասարդության ուժը

«Հայրենիք»-ի երիտասարդները հայրենիքի հյուսիսում են։

Սկսեցինք...»,- գրված է ֆեյսբուքյան էջում:

«Հայրենիքի հյուսիսում՝ Լոռու մարզում, 100-ից ավելի երիտասարդ է հավաքվել։ «Երիտասարդության ուժը» խորագրով եռօրյա ճամբարին մասնակցում է նաև կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը»,- նշված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։