Aston Martin ընկերությունը պաշտոնական տեղեկություն է տարածել նոր գերմեքենայի մասին, որ ստացել է V12 Zagato անվանումը: Կոնցեպտուալ մեքենան հանրությանը ներկայացվել է հանգստյան օրերին Concorso d՝Eleganza Villa d՝Este միջոցառման շրջանակներում:

Նորույթը բրիտանական ընկերության եւ դիզայներական Zagato ատելյեի համատեղ նախագիծն է: Aston Martin-ը պատարստել  գերմեքենայի երկու տեսակ` ճանապարհային եւ մրցարշավային: Վերջինս հունիսին մասնակցելու է Նյուրբուրգրինգի 24-ժամյա մրցումներին:

Մրցումներին ընկերությունը ներկայանալու է երկու մեքենաներով, որոնցից մեկի ղեկին կլինի Aston Martin-ի ղեկավար Ուլրիխ Բեցը:

Ըստ փորձագետների, նորույթը Մեծ Բրիտանիայում վաճառվելու է 200 հազար ֆունտ ստեռլինգով: