Դոնի Ռոստովում սկսվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՊՀ երկրների սփյուռքի ներկայացուցիչների հետ:
Ինչպես հաղորդում է Ուկրաինայի հայերի Analitika.at.ua կայքի թղթակիցը, բողոքի որեւէ գործողություն չի նկատվում: Հանդիպման մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:
NEWS.am-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 7-ին ավարտվում է Հայաստանի նախագահի մեկշաբաթյա արտերկրյա շրջագայությունը, որը նվիրված էր սփյուռքահայության հետ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների շուրջ քննարկումներին:




























