Եվրոպական երկրները հիմնարար դեր են խաղում Մերձավոր Արեւելքում խաղաղ գործընթացի աջակցության հարցում: Այս մասին La Repubblica-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո:
«Կարծում եմ, որ եվրոպացի առաջնորդները ռազմավարական դեր ունեն ԻԻՀ զսպման հարցում, որը հզոր ուժ է ամբողջ մերձարեւելյան տարածաշրջանի ապակայունացման գործում»,-ասել է նա:
Նա հույս է հայտնել, որ պաղեստինցիները կմիանան ԱՄՆ-ին՝ պարտավորություն ստանձնելով Իսրայելի հետ լուրջ բանակցություններ սկսելու համար, հաղորդում է Reuters-ը:





























