ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կազմել է 488.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 572.54 դրամ (նվազել է 1.39 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 631.12  դրամ (աճել է 3.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.22 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

արծաթ՝ 371.04 դրամ, ոսկի՝ 29,878.24 դրամ, պլատին՝ 14,106.55 դրամ: