ԵԱՏՄ շրջանակներում առեւտրի սովորական մեթոդին վերադարձը դանդաղ կլինի: Այս մասին հոկտեմբերի 8-ին Երեւանում գործարար ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման խորհրդի (նախարար) անդամ Վիկտոր Նազարենկոն:

«Ուստի անհրաժեշտ է աշխատել այլընտրանքային գործիքների մշակման ուղղությամբ, այդ թվում` էլեկտրոնային առեւտրի ոլորտում»,- հավելեց պաշտոնյան:

ԵՏՀ առեւտրի կոլեգիայի անդամ Անդրեյ Սլեպնյովն իր հերթին շեշտեց մակնշման միասնական համակարգի մշակման կարեւորությունը` հիշեցնելով, որ որոշ ապրանքների համար այդպիսի համակարգ արդեն ներդրվել է, եւ գործընթացը կշարունակվի:

«Եվրասիական տնտեսական միությունը չի պարտադրում մակնշման համակարգ ներդնել առանձին անդամ երկրներում, սակայն կարեւոր է հաշվի առնել, որ չմակնշված ապրանքները չեն մտնի Եվրամիության շուկա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ԵՄ հնարավոր համագործակցությանը, նախարարը պարզաբանեց, որ Եվրասիական միությունը պատրաստ է դրան, սակայն «ինչպես հայտնի է, տանգո երկուսով են պարում»: «Անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ Եվրամիությունը հակված է առեւտրի շրջաբերական համակարգի անցնել  հենց ԵՄ-ի ներսում: Ամեն դեպքում, մենք արձագանքի ենք սպասում մեր եվրոպացի գործընկերների կողմից»,- հավելեց Սլեպնյովը: