«Փաստը, որ Ադրբեջանն ու Հայաստանը վերսկսել են պատերազմը սուր համաշխարհային ճգնաժամի ժամանակ, առաջացնում է խորը մտահոգություն: Մարտին ՄԱԿ-ը աշխարհում հրադադարի կոչ էր արել՝ ի աջակցություն կորոնավիրուսի դեմ առավել մասշտաբային պայքարի: Հարավային Կովկասում հակամարտությունը հատվում է չդադարող բռնության հետ Մերձավոր Արեւելքի մի քանի երկրներում: Պատերազմն ինքնին հիվանդություն է»,- գրում է The Guardian-ը:

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը հստակ ընդգծում է վտանգը, որը հատուկ է միջազգային կարգուկանոնի վրա հիմնված աշխարհակարգի փլուզմանը: Կրոնական գերտերություններն ի սկզբանե չեն կարողացել խոչընդոտել դրան, կամ Թուրքիայի դեպքում, հրահրել են: ԵՄ-ն հետեւել է՝ ինչպես է պատերազմը տարածվել իր սահմաններում: ԱՄՆ-ը ոչինչ չի արել:

Հումանիտար նպատակներով հրադադարի պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել ուրբաթ Մոսկվայում բանակցությունների ժամանակ, անդունդից հետ քաշվելու ուղղությամբ առաջին քայլն է, սակայն նախադեպերը հուսադրող չեն: 1994-ին ձեռքբերված հրադադարի պայմանավորվածությունը բազմիցս խախտվել է: Վերջին բախումները ներառել են ոչ ընտրողական հրետակոծություն բնակելի շենքերի ուղղությամբ, ԱԹՍ-ներից արձակվող հարվածներ եւ կասետային ռազմամթերքի կիրառման մասին հաղորդագրություններ:

Դա հատկապես ցույց է տվել, թե որքան ազդեցիկ է դեռեւս Ռուսաստանը «մերձավոր արտերկրում»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված էր, զգալի չափով՝ անօգնական, հետեւել, թե ինչպես են անկարգությունները նվաճում Ռուսաստանի ետնաբակը...»

«Պուտինը փորձում է դադարեցնել հակամարտության հետագա էսկալացիան Ռուսաստանի դաշնակից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որը նավթի եւ գազի ռազմավարական կարեւոր արտահանող է:

Ղարաբաղյան հակամարտության սրման գործում Թուրքիայի մասնակցությունը բացարձակ անօգուտ էր: Փոխարենը մերձավոր հարեւանների միջեւ միջնորդ լինելու համար նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է իր ադրբեջանցի դաշնակիցներին անսահմանափակ աջակցություն ընդդեմ Հայաստանի: Նրա արձագանքն արտացոլել է հին էթնիկ եւ կրոնական թշնամանք: Սակայն դա նույնպես համապատասխանել է նրա ավելի լայն քաղաքականությանը Թուրքիայի ազդեցությունը կրոնական ոլորտում ընդլայնելու համար:

Նրա քաղաքականությունը հանգեցրել է Սիրիայում եւ Լիբիայում Թուրքիայի ուղղակի ռազմական միջամտությաւնը, իսկ վերջին շրջանում՝ Միջերկրական ծովի արեւելյան մասում ծայրահեղ ռազմատենչության՝ ուղղված հիմնականում Հունաստանի դեմ, որը Թուրքիայի դաշնակիցն է ՆԱՏՕ-ի շրջանակում: Սակայն դա եւս երկրի ներսում տնտեսական խնդիրների եւ աճող քաղաքական հակասությունների պատասխանն է: Թուրքիան հերքում է, որ վարձկաններ է ուղարկել Ադրբեջան, սակայն դրա միջամտությունը, անկասկած, հանգեցրել է լարվածության աճին:

Ուրբաթ Թուրքիան պահանջել էր դուրս բերել հայկական ուժերը Լեռնային Ղարաբաղից, ինչը կարող է խոչընդոտել հրադադարի ռեժիմը:

Այդ ողբերության մյուս կողմերը, որից կարելի էր խուսափել, նույնպես պատասխանատվություն չեն դրսեւորել: Այն, որ այդ երկարատեւ վեճը՝ «սառեցված հակամարտություն» եզրույթը երբեք ադեկվատ կերպով չի արտացոլել խնդիրների մշտապես սուր բնույթը, դարձյալ դուրս է եկել վերահսկողությունից, վատ է արտացոլվում ԵԱՀԿ-ում եւ Մինսկի խմբում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահության ներքո:

Չնայած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է այլ կերպ մտածել՝ Ֆրանսիան, լինելով անգամ ԵՄ ներկայացուցիչ, ունի ազդեցության սահմանափակ լծակներ: Սակայն ԱՄՆ-ը, անշուշտ, կարող էր անել ավելին խնդիրը լուծելու համար, որով նրանք ակտիվորեն զբաղվում էին անմիջապես հետխորհրդային շրջանում: Իրականությունը, սակայն, այնպիսին է, որ Վաշինգտոնի շահերի բացակայությունը բխում է Թրամփի վարչակազմի ավելի լայն միջազգային սահմանազատումից եւ ստեղծված վակուումից, որում ժամանակին գոյություն ունեին արդյունավետ դիվանագիտական կառույցներ խնդիրները լուծելու համար: Եւ, ինչպես նաեւ Բելառուսի ու Ուկրաինայի դեպքում, Թրամփը, որքան էլ զարմանալի է, չի ցանկանում մարտահրավեր նետել Պուտինին:

Այդ հակամարտության բոլոր բարդ աշխարհաքաղաքական եւ ռազմավարական ճյուղավորումների շրջանում հեշտ է մոռանալ ռազմական գործողությունների մարդկային ազդեցության մասին: Միշել Բաչելեթը՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, անցած շաբաթ ափսոսանք էր հայտնել երկու կողմից հրետանային հարվածների առիթով, որոնց հետեւանքով զորհվել եւ վիրավորվել էին անպաշտպան մարդիկ: Նա հիշեցրել է Հայաստանին եւ Ադրբեջանին, ինչպես նաեւ հակամարտության կողմերի վրա ազդեցություն ունեցող պետություններին նրանց պարտավորության մասին՝ խաղաղ բնակիչներին պաշտպանել  միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում:

Հուսանք, որ հզոր գերտերություններն ի վերջո ականջալուր կլինեն: Հնարավոր է, որ հրադադարը պահպանվի, եւ խաղաղ բանակցությունները հագեցնեն մշտական զինադադարի: Սակայն առանց վերջնական եւ լիարժեք կարգավորման շուրջ համաձայնեցված, համառ միջազգային ճնշման դանդաղեցված ազդեցության ղարաբաղյան ռումբը կշարունակի գործել»: