Ֆրնասիացի հայտնիները շարունակում են խաղաղության կոչեր անել։ Մասնավորապես, Սերժ և Բեատ Կլարսֆելդները, Պասկալ Բրուքները, Էլի Բարնավին, Իվան Աթալը, ինչպես նաեւ բազմաթիվ  այլ անհատներ կոչ են անում անհապաղ միջոցառումներ ձեռնարկել՝ «դադարեցնելու Ադրբեջանի շարունակվող հարձակումը և խոչընդոտելու Էրդողանի՝ տարածաշրջանային հեգեմոն դառնալու փորձերը»:

Մղձավանջը վերսկսվում է: Միթե Լեռնային Ղարաբաղի հայերը իրավունք չունեն խաղաղ ապրել իրենց նախնիների հողի վրա: Իրավունք չունե՞ն իրենց ծնողների նման տեսնել, թե ինչպես են իրենց երեխաները մեծանում այս «սեւ այգում», ուր ամեն մի քար դարեր ի վեր իրենց ներկայությունը հաստատող վկա է:

1915թ․ ցեղասպանության ժամանակ թուրքերը տեղահան արեցին,  խոշտանգեցին ու կոտորեցին մեկ ու կես միլիոն հայերի: Այդ ժամանակ համակ անտարբերություն էր: «Ի վերջո, ո՞վ  է  հիշում հայերի կոտորածը», - ասում էր Հիտլերը Լեհաստան ներխուժելիս: Այսօր Լեռնային Ղարաբաղում ՝ 1915 թ․ ցեղասպանությունից հարյուր հինգ տարի անց, հայերը կրկին զրկվում են իրենց հողի վրա ապրելու իրավունքից:

1991թ․ Լեռնային Ղարաբաղի հայերը պահանջում էին իրենց ինքնավարությունը և վերամիավորումն անկախ Հայաստանի Հանրապետությանը: Դա զինյալ անջատողական պայքար չէր։ Հայերն ուզում էին «պերեստրոյկայի»   բարեփոխումների շրջանակում քաղաքական քննարկում սկսել: Պատասխանը սակայն քաղաքական չէր։ Ադրբեջանի ղեկավարությունը բռնության մոլուցքով տարված՝ որոշեց հայկական հարցին  «վերջ տալ»: Հենց այդ պատճաով, հայերը զենք վերցրին ՝ պաշտպանելու իրենց ընտանիքները, իրենց այգիները, իրենց գյուղերը:

Մեկ բաց առճակատում, մեկ սահմանային կրակոցներ․․․ այս հակամարտությունն արդեն երեսուն տարի է գոյություն ունի: Բայց իրավիճակն այսօր շատ ավելի վատ է, քան երեսուն տարի առաջ էր: Էրդողանի Թուրքիայի աջակցությամբ և քրդերի դեմ ահասարսուռ վայրագություններ կատարած սիրիացի իսլամիստ վարձկանների մասնակցությամբ սեպտեմբերի 27-ի ադրբեջանական հարձակումը հող է նախապատրաստում համատարած կոտորածների իրականացման համար: Ռմբակոծվում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանցիները ռմբակոծում են հայերի քաղաքացիական բնակավայրերը: Եթե վաղն այս շրջանն անցներ վարձկաններով համալրված ադրբեջանաթուրքական զորքերի ձեռքը, դրա հետևանքներ հայերի համար ողբերգական կլինեին:

Ցեղասպանությունների հիշատակն անիմաստ է, եթե մեզ պարտավորված չենք  զգում դատապարտելու մեր աչքի առաջ տեղի ունեցող ցեղասպանական վտանգները: Ուրեմն բոլոր այն ժողովուրդներն ու քաղաքացիները, ովքեր հարգում են ցեղասպանությունների հիշատակը  բնականաբար կանգնած են հայերի կողքին են հետ, երբ նրանք մեկ անգամ ևս  հարձակման են ենթարկվում:

Մենք սատարում ենք Լեռնային Ղարաբաղի հայությանը: Այդ իսկ պատճառով  ուզում ենք, որպեսզի անհապաղ միջոցառումներ ձեռնարկվեն: Նախ `քաղաքական միջամտությամբ, որը մոբիլիզացնում է Եվրոպան և բոլոր ժողովրդավարական երկրները` դադարեցնել շարունակվող հարձակումը և խոչընդոտել Էրդողանի գործողություններին `իր տարածաշրջանային հեգեմոն նկրտումների շրջանակներում: Երկրորդ ՝ հայ քաղաքացիական բնակչությանը նյութական օգնության ցուցաբերել: Մեր կողմից մենք սկսում ենք դեղորայք և բժշկական սարքավորումներ տրամադրելու գործընթացը: