Եվրասիայի ամենաբարձր գործող հրաբխի` Կլյուչեւսկիի խառնարանից մոխիր է արտանետվում մինչեւ 5 կմ բարձրությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հրաբխագիտության ինստիտուտի ներկայացուցիչը:

Նա նշել է, որ Կլյուչեւսկին առանձնակի ակտիվություն չի ցուցաբերել անցած տարվա նոյեմբերից: «Այժմ հրաբխին նարնջագույն կոդ է տրվել, ինչը բարձր սպառնալիք է ավիացիայի համար»,- ասել է գիտնականը: Ըստ մասնագետի` Կլյուչեւսկոյը վտանգավոր է միայն զբոսաշրջիկների, նաեւ օդանավերի համար:

Կլյուչեւսկոյ հրաբուխն ամենաբարձրն է Եվրասիայում եւ ունի 4850 մետր բարձրություն, Կամչատկայի թերակղզու ամենաբարձր կետն է: