Գերմանիան դարձել է առաջին արդյունաբերական զարգացած երկիրը, որ հրաժարվում է ատոմից: Գերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել երկրի բոլոր ատոմակայանների շահագործումը մինչեւ 2022 թվականը:
Ճապոնիայում վթարից հետո անջատված ռեակտորները չեն վերականգնի իրենց աշխատանքը, եւ այդ որոշումն «անբեկանելի է»,- հայտարարել է Գերմանիայի շրջակա միջավայրի նախարար Նորբերտ Ռետտգենը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո արդիական դարձավ ատոմակայանների անվտանգության հարցը: Գերմանիան դարձավ առաջին առաջին երկիրը, որը ձեռնարկել է քայլեր ատոմակայանների կանգնեցման ուղղությամբ:



























