Երեւանի կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքը պատշաճ իրականացնելու նպատակով, Երեւանի քաղաքապետարանի կողմից շուրջ 1000 խոտհնձող ժամանակակից սարքավորումներ կտրվեն դպրոցներին, մանկապարտեզներին եւ համատիրություններին:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել նաեւ մայրաքաղաքը համակարգված, մասնագիտորեն հիմնավորված եւ Երեւանին բնորոշ յուրօրինակ դիզայնով կանաչապատելու խնդրին:

Նա, մասնավորապես, կարեւորել է կամուրջների, հուշարձանների, ճարտարապետական նշանակություն ունեցող շենքային համալիրների արտաքին գեղարվեստական լուսավորման, կանաչապատման, շենքերի բարեկարգման եւ լվացման, ինչպես նաեւ մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքների իրականացումը: