Չկա որեւէ կասկած, որ Ղարաբաղում առճակատումը դադարեցնելու անփոխարինելի պայման է քրիստոնեական սրբավայրերի անձեռնմխելիությունը: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Մոսկվայի պատրիարքարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի սինոդալ բաժնի փոխնախագահ Վախթանգ Կիպշիձեն:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը կարեւոր ազդանշան են մի տերությունից, որը կրում է այս տարածաշրջանում խաղաղ կարգավորման հիմնական պատասխանատվությունը»,- գրել է նա՝ հրապարակելով Ղարաբաղում քրիստոնեական սրբավայրերը պահպանելու Իլհամ Ալիեւին ուղղված Վլադիմիր Պուտինի կոչի մասին լուրը: