«Ադեկվադ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ նախնական տեղեկություններով Արթուր Դանիելյանը գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում:

«Նախնական տեղեկություններով Արթուր Դանիելյանը գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում: Մենք հիմա գնում ենք այնտեղ»,- գրված է կուսակցության ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Դանիելյանին ուժի գործադրմամբ բերման էին ենթարկել հենց փողոցից, առանց որեւէ պարզաբանման: