Րոպե առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է երկխոսի քաղաքական դերակատարների եւ, որ ամենակարեւորն է, հայ ժողովրդի` ինչպես ինքն է սիրում ասել` ՀՀ եւ ԱՀ «հպարտ» քաղաքացիների հետ` երկրում ստեղծված ծանր իրավիճակի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը։

«Րոպե առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է երկխոսի քաղաքական դերակատարների եւ, որ ամենակարեւորն է, հայ ժողովրդի` ինչպես ինքն է սիրում ասել` ՀՀ եւ ԱՀ «հպարտ» քաղաքացիների հետ` երկրում ստեղծված ծանր իրավիճակի վերաբերյալ:

Նման միակողմանի գործելաոճով, ինքնագլուխ որոշումներով ու բռնաճնշումներով` Փաշինյանն էլ ավելի է խորացնում երկրում քաղաքական, տնտեսական ճգնաժամը եւ բարոյահոգեբանական լարված մթնոլորտը: Հենց այս գործելաոճն է, որ երկիրը մխրճում է ներքին պատերազմական իրավիճակի մեջ:

Հետեւաբար, օր առաջ հարկավոր է հասկանալ, թե ինչպես կարելի է երկիրը հանել այս իրավիճակից եւ թույլ չտալ ժողովրդի պառակտում ու «բեսպրիդել»»,- գրել է նա։