Վթարային Tokyo Electric Power (TEPCO) կայանի ընկերություն-օպերատորը մայիսի 31-ին հայտնել է, որ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի առաջին ռեակտորի ներքին տարածքներում կուտակված ջրում ռադիոակտիվ նյութերի պարունակությունն աճել է։

ԱԷԿ-ի օպերատորի տվյալներով, «անցած շաբաթ կատարված անալիզները ցույց են տվել, որ ռադիոակտիվ իզոտոպերի կոնցենտրացիան սովորական նորման գերազանցում է տասը հազար անգամ»։ Tokyo Electric Power-ում ենթադրում են, որ ճառագայթման մակարդակի կտրուկ աճը կապված է ռեակտորի վնասված ներքին խցերից ջրի արտահոսքի հետ։