Երեւանում հունիսի 1-ին՝ ժամը 13.00-ին, Սիրահարների այգում տեղի կունենա Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբի կողմից հայտարարված «Պաշտպանենք երեխաներին տարին ոչ մեկ օր» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթ-ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթ-ցուցահանդեսը նվիրված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Ցուցահանդեսին կներկայացվեն ավելի քան 50 հեղինակների մոտ 100 լուսանկարներ, որոնք արծարծում են երեխաների հիմնախնդիրները։

Լավագույն 3 լուսանկարները, որոնք ընտրվել են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, կպարգեւատրվեն, մեկ լուսանկար կստանա մրցանակ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում, եւս մեկ աշխատանք կստանա մրցանակ «Ֆոտոլուր» գործակալության կողմից:

Միջոցառման անցկացմանն աջակցում է «Երեւանյան պինգվին» պաղպաղակի գործարանը։