Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մի բնակչուհի մայիսի 30-ին դիմել է ոստիկանության Մարտունու բաժին՝ հայտնելով, որ մայիս ամսվա ընթացքում, բաց դռնից մուտք գործելով` իր տնից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 900.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 17-ամյա Ռազմիկ Ա.-ն, որը խոստովանել է հանցանքը:
Կատարվում է հետաքննություն:




























