Լոնդոնի Իլինգ շրջանի «Նավասարդյան» կենտրոնում մայիսի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված տոնական միջոցառում:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեկոյին մասնակցել են Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպանության, հայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի անդամները, ՀՕՄ եւ ՀԲԸՄ ներկայացուցիչները:
Համերգային ծրագրով ելույթ են ունեցել Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հայկական երիտասարդական համույթները:




























