Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնում հունիսի 2-ին լրատվամիջոցների համար տեղի կունենա ուսուցողական դասընթաց` «Աղետների ռիսկի նվազեցումը եւ լրատվությունը» թեմայով:
Ըստ այդմ, ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Գրիգորյանը լրագրողներին կներկայացնի Հայաստանին սպառնացող արտակարգ իրավիճակներն ու դրանց ռիսկերը, լրատվության տեղն ու դերը աղետների ռիսկի նվազեցման ոլորտում, Հյոգոյի գործողությունների ծրագիրն ու աղետների ռիսկի նվազեցման ՀՀ ազգային պլատֆորմը` ԱՌՆԱՊ, ԱԻՆ տեղեկատվական քաղաքականությունը, արտակարգ իրավիճակներում լրատվության սկզբունքներն ու առանձնահատկությունները:
Դասընթացի ժամանակ կցուցադրվեն ուսուցողական տեսաֆիլմ-տեսահոլովակներ, կխաղարկվեն արտակարգ իրավիճակների սցենարներ:




























