Վրաստանի Հարկային օրենսգիրքը ենթարկվելու է նոր փոփոխությունների: Այդ մասին «Բիզնես Գռուզիա»-ին տեղեկացրել է Վրաստանի կառավարության խորհրդարանական քարտուղար Գիա Խուրոշվիլին:
Նրա խոսքով` այդ նորմերի ուժի մեջ մտնելուց հետո հարկային ծառայությունն այլեւս կասկածով չի վերաբերի այն ընկերություններին, որոնք ապրանքները վաճառում են ինքնարժեքից ցածր: Մասնավոր սեկտորն այդ իրավունքը կունենա օրենքի ուժով:
«Մենք լսել ենք ձեռնարկատերերի փաստարկները: Լինում է` նրանք ստիպված են իջեցնել գները, եւ դրան սպասում է գնորդը: Այսուհետ հարկային օրենսգրքում դրույթ կլինի, որը կթույլատրի ապրանքների վաճառքը ինքնարժեքից ցածր գնով»,- ասել է Գ. Խուրոշվիլին:




























