Գեղարքունիքի մարզում Գավառա գետի վտակը մայիսի 31-ին վարարել է եւ ջրածածկման վտանգ է առաջացել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ գետի վարարումը սպառնում է Գեղարքունիքի մարզի  Գանձակ գյուղի ափամերձ հողատարածքներին:

Դեպքի վայր է մեկնել Գեղարքունիքի մարզային վարչության փրկարար ջոկատը:

Մինչեւ ժամը 21.15-ը փրկարարների եւ գյուղացիների համատեղ ուժերով իրականացվել են գետի հունի պատերի եւ ափապատնեշների ամրացման աշխատանքներ:

Ժամը 21.30-ի դրությամբ գետում ջրի մակարդակը նվազել է: