Միացյալ Նահանգներն աջակցում են Ռուսաստանի անդմակացությանը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը եւ Ժնեւում ընթացող ռուս-վրացական բանակցություններին, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:

Բայդենը Վրաստանի նախագահի հետ քննարկել է Վրաստանում անվտանգության, ժողովրդավարության եւ թափանցիկության հարցերը: Այդ թեման հնչել է Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքի ցրումից մի քանի օր անց:

ԱՄՆ փոխնախագահը նշել է նաեւ, որ «ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնաիշխանությանը»:

Բայդենի եւ Սահակաշվիլիի հանդիպումը կայացել է հունիսի 1-ին Հռոմում: