Այսպես կոչված «ազգային» քաղաքական ուժերի թվում, որոնց մեջ մտնում է նաեւ «Իմ քայլը», կա փոխնախարար, որն այժմ սովորում է մագիստրատուրայում: Այս մասին «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած լսումների ժամանակ հայտարարեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Էրիկ Խաչիկյանը, ով մասնավորապես, հարց ուղղեց, թե ինչու են բոլոր քաղաքական ուժերը «ազգային»: «Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ասել, որ Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերը ազգային են եւ ելնում են պետության շահերց: Եթե նրանք բոլորն ազգային են, ապա ինչո՞ւ ենք հավաքվել են, եւ ի՞նչ ենք քննարկում: Եկեք շարունակենք ասել, որ մենք հաղթել ենք, եւ գնանք տուն: Ունենք նախարար, որ մտնում է ուղիղ եթեր, հեռախոսը շրջում իր վրա եւ ասում, տեսեք, ես ասել էի: Ահա ինչպիսի մակարդակի ենք հասել: Ունենք վարչապետ, ով ամեն օր ասֆալտին է փռում կամ պատին ծեփում»,-ասաց Խաչիկյանը:

Իր հերթին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարքույանը պատասխանեց, որ ընդդիմությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը ոչ թե այն պատճառով, որ նա «հակաազգային» գործիչ է, այլ այն պատճառով, որ իր անհեռատես քաղաքականությամբ, չգիտակցելով իր երկրի հնարավորությունները, երկիրը հասցրեց պատերազմի եւ պարտության: «Մյուս բոլոր հանգամանքներն այսօր քննարկման առարկա չեն: Այո, այսօր Հայաստանում բոլոր քաղաքական ուժերն ազգային են: Այն, որ փոխնախարարը սովորում է մագիստրատուրայում, օրենքով չի արգելվում: Դա լավ է: Կարող է լինել փոխնախարար, ով ընդհանրապես չի սովորում: Այնպես որ, դրանից ո՞րն է լավ, որը՝ վատ: Այստեղ ես խնդիր չեմ տեսնում»,-ասաց Մարուքյանը: