Դեկտեմբերի 9-ին` ժամը 02։34-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտակա ձորը։
Փրկարարները Շինուհայր գյուղի վերջնամասում գտնվող ձորում՝ ավտոմեքենայից մոտ 130 մ հեռավորության վրա, հայտնաբերել են վարորդի (Սեյրան Վ․, ծնված 1961 թ․) դին և դուրս բերել ձորից։





























