Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա այցով ժամանել է Ադրբեջան:

Ինչպես հայտնում է «Sputnik- Ադրբեջան»-ը, Հեյդար Ալիեւի միջազգային օդանավակայանում Թուրքիայի նախագահին եւ նրա տիկնոջը դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Ռամիզ Հասանովը եւ այլ պաշտոնատար անձինք: Էրդողանին ուղեկցում են Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, կուսակցության փոխնախագահ Մահիր Ունալը, նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը եւ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը:

Էրդողանը կմասնակցի դեկտեմբերի 10-ին Բաքվում կայանալիք շքերթին: