«ՀՀ Կոտայքի մարզպետ պարոն Մեսրոպ Մեսրոպյանի հրամանով նշանակվել եմ ՀՀ Կոտայքի մարզպետի խորհրդական: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սևակ Տիգրանյանը։ Վերջինս նախքան այս պաշտոնում նշանակվելը, աշխատել է տարբեր ապահովագրական ընկերություններում։ Իր  ֆեյսբուքյան գրառումներով Տիգրանյանն «անվերապահորեն» աջակցել է Նիկոլ Փաշինյանին և նրա հեղափոխական թիմին։

 Սևակ Տիգրանյանը նոյմեբրեի 9–ին Արցախի կապիտուլացիայի համաձայնագրի ստորագրման օրը ֆեյսբուքյան իր էջի հետևորդներին «լավ լուր» է հայտնել սահմանից նշելով՝ «...Պատերազմը մսաղաց չի, պատերազմը սովի դաշտ չի, պատերազմը դավաճանների դաշտ չի, պատերազմը ԱԹՍ-ի դեմ չի, պատերազմը Նիկոլի ու Աննայի համար չի, պատերազմը ՀԵՏ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ համար չի, պատերազմը ձեր կեսագրությունը մաքրելու կամ ախտոտելու համար չի: Պատերազմը դա զենք վերցնելու, մեր հողերի, նախնիների ու ապագա սերունդների առջև ԱՆՄԱՀԱՆԱԼՈՒ համար է...Սպանեք ձեր ներսի ադրբեջանցուն.....ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ............Է»,գրել է նա։

Փաստորեն պատերազմի արդյունքը, անկախ ողբերգական ելքից, հիշյալ երիտասարդին ապահովեց կարիերայի թռիչքային աճով՝ մեկ օրում ապահովագրական ընկերության աշխատակիցը նշանակվեց Կոտայքի մարզպետի խորհրդական։

 Հիշեցնենք, որ Կառավարության նոյեմբերի 26-ի որոշմամբ Կոտայքի մարզպետ էր նշանակվել Մեսրոպ Մեսրոպյանը։ Վերջինս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ազգականն է։