Դեկտեմբերի 9-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիր-Նորապատ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկելով 64-ամյա Արամ Դարբինյանին՝ բախվել է քարե շինությանը:
Վրաերթի ենթարկված Արամ Դարբինյանը մահացել է, իսկ «ՎԱԶ-21214-ի» 22-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։





























