«Ռոստելեկոմ»-ը շարունակում է ընդլայնել հասանելիության աշխարհագրությունը մայրաքաղաք Երևանում։ Ընկերության ժամանակակից և որակյալ ծառայություններից այսուհետ կարող են օգտվել նաև Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները։

«Ռոստելեկոմ»-ի կողմից առաջարկվող լայնաշերտ ինտերնետի, ֆիքսված հեռախոսակապի և նորագույն Սմարթ IP հեռուստատեսության շնորհիվ բնակիչներին տրամադրվում են որակյալ ծառայություններ՝ ինչպես տան, այնպես էլ բիզնեսի համար։

«Մեզ համար շատ կարևոր է ժամանակակից ծառայությունների մշակմանը և մատուցմանը զուգահեռ  ավելացնել նաև նորանոր բնակավայրեր մեր հասանելիության քարտեզում։ Դրա շնորհիվ բնակչության առավել լայն շրջանակներին հնարավորություն է ընձեռվում օգտվելու ընկերության ծառայություններից՝ առօրյայում հուսալի կապ ունենալու, ինչպես նաև աշխատանքային պրոցեսները առավել հարմարավետ դարձնելու համար։ Հատկապես վերջին շրջանում, երբ այդքան կարևոր են առցանց հասանելիությունը և  թվային գործիքները, ընկերությունը շարունակում է բաժանորդներին ապահովել պահանջարկին համահունչ բարձրակարգ ծառայություններով»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ընկերության ծառայությունները առայժմ հասանելի են Գարեգին Նժդեհ, Բագրատունյաց և Արտաշեսյան փողոցների հասցեներում։ Բոլոր նոր բաժանորդագրվողները կստանան ինտերնետի եռապատիկ արագություն։

«Ռոստելեկոմ»-ը շարունակում է ցանցի ընդլայնման աշխատանքները։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների և առաջարկների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ընկերության պաշտոնական կայքում: