18-ամյա Էրիկ Օհանջանյանը բանակ է զորակոչվել օգոստոսի 24-ին, ծառայել է Հադրութում։ Մասնակցել է մարտական գործողությունների Հադրութում, ապա՝ Շուշիում, որտեղ նոյեմբերի 7-ին վիրավորվել է։
«Փամփուշտը ողնուղեղից մտել է եւ թոքի վրա կանգնել։ Ստեփանակերտում թոքը վիրահատել են եւ նոյեմբերի 8-ի առավոտյան տեղափոխել Երեւան։ Ողնուղեղի եւ ողնաշարի հետ կապված այստեղ ոչինչ անել հնարավոր չէ։ Ստացած վնասվածքների պատճառով Էրիկը ոտքերն ընդհանրապես չի զգում, չի կարողանում նստել եւ անվասալյակով տեղաշարժն էլ անհնար է։ Մենք ուղարկել ենք փաստաթղթերը Գերմանիա, այնտեղից մեզ հրավիրել են վիրահատության, որ կարողանա նստել, իսկ քայլելու շանսեր չեն տալիս»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Էրիկի հորաքույրը՝ Նաիրա Օհանջանյանը։ Գերմանիայում Էրիկի վիրահատությունն անելու են անվճար։ Հայաստան համահայկական հիմնադրամը հոգացել է ճանապարհածախսը։ Սակայն հետազոտության, հիվանդասենյակի եւ ընդհանուր ծախսերի համար անհրաժեշտ է 38 հազար եվրո։ Վիրահատության օրը նշանակված է դեկտեմբերի 29-ը։
«Էրիկի նպատակն է դիզայներ դառնալը։ Չնայած Էրիկն այլեւս չի կարողանա քայլել, բայց մենք հույս ունենք, որ անհրաժեշտ վիրահատությունից հետո նա կկարողանա իրականացնել իր երազանքը»,- ավելացրեց Նաիրա Օհանջանյանը։
Էրիկ Օհանջանյանին օգնել ցանկացողները կարող են փոխանցում կատարել հետեւյալ հաշվեհամարներին։
«Ինեկոբանկ» ՓԲԸ
2050042016741001 AMD
2050042016741020 USD
2050042016741040 RUB
2050042016741041 EUR
ԱՐՔԱ ՔԱՐՏ։ 5406 6100 0062 9894
Իդրամ։ 476803090
Telcell Wallet: 76342923
Կամ կապ հաստատել նրա հորաքրոջ հետ հետեւյալ հեռախոսահամարով՝ 093 06 55 57

































