Թուրքիայի ռազմական ավիացիան շաբաթ օրը մի շարք հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսային հատվածին: Այս մասին հայտնում է Iraqi news լրատվական պորտալը՝ վկայակոչելով Իրաքյան Քրդստանի մաս կազմող Դահուկ նահանգի աղբյուրները, որոնք ենթարկվել են հարվածների:

Նրանց տվյալներով՝ ավիահարվածների թիրախը եղել են Էլ Ամադիա շրջանի մի շարք գյուղեր: Ռմբակոծության հասցրած վնասի չափի եւ վիրավորների մասին դեռ չի հաղորդվում, հայտնում է ՏԱՍՍ-ը: