Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն ներդնում են հսկայական գումարներ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու մասին համաձայնագրերի իրագործման համար, որոնք որոշ արաբական երկրներ վերջերս ստորագրել են Իսրայելի հետ, հաղորդում է Al Akhbar լիբանանյան թերթը:
ԱՄԷ-ն, Բահրեյնը, Սուդանն ու Մարոկկոն հաստատել են դիվանագիտական հարաբերություններ Իսրայելի հետ: Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն «ֆինանսավորում են այդ նոր համաձայնագրերը»,- Al Akhbar-ին ասել է մորոկկացի դիվանագետն անանունության պայմանով:
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգներն առաջարկում է առատաձեռն օգնության փաթեթ, որպեսզի համոզի արաբական երկրներին արագ ստորագրել կարգավորման մասին համաձայնագիրը, եւ կներկայացվի ուղիղ Էր Ռիադին ու Աբու Դաբիին կամ ներդրումային նախագծերում մասնակցելու միջոցով, որում Իսրայելը խաղում է անմիջական դեր, հատկապես, լոգիստիկայի եւ տեխնիկական փորձաքննության տեսանկյունից:
Թերթը նաեւ հրապարակել է սաուդյան հետախուզության «հույժ գաղտնի» փաստաթուղթ, որում նշված է, թե որքանով է Պարսից ծոցը շահում Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու արդյունքում, որը ներկայացվել էր Սաուդյան ընդհանուր հետախուզության ղեկավար Հալիդ ալ Հումայդանի կողմից թագավորական ընտանիքի անդամներին 2018 թվականին:





























