ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 892 միլիարդ դոլարի օգնության փաթեթը կորոնավիրուսի կապակցությամբ, որը փրկության օղակ դարձավ երկրի` համավարակի ընթացքում տուժած տնտեսության համար, ինչպես նաեւ եւս մեկ տարով պահպանեց դաշնային կառավարության ֆինանսավորումը: Սպասվում է, որ շուտով նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի համապատասխան օրենքը, փոխանցում է Reuters- ը:

Մի քանի օր տեւած դժվարին բանակցություններից հետո երկու օրենսդիր պալատներն աշխատում էին մինչեւ ուշ գիշեր` մասշտաբային օրինագիծն ընդունելու համար, նախ այն հաստատվեց Ներկայացուցիչների պալատի, իսկ մի քանի ժամ անց` Սենատի կողմից:

Օգնության փաթեթը 600 դոլարի չփով վճարումներ է ներառում ամերիկացիների մեծ մասի համար, ինչպես նաեւ` լրացուցիչ վճարներ միլիոնավոր մարդկանց, ովքեր առանց աշխատանք են մնացել COVID-19 համավարակի ընթացքում: