Ես եւ իմ գործընկեր Թեհմինա Վարդանյանը շրջնառության մեջ ենք դրել Կառավարությանն ուղղված ուղերձ ընդունելու մասին որոշում՝ հրաժարական ներկայացնելու պահանջով: Այս մասին այսօր՝ դեկիտեմբերի 22-ին, Երեւանի վագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժկյանը:
Նա առաջարկեց այս հարցը ներառել Երեւանի ավագանու այս նիստի օրակարգում:
Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նկտեց, որ հարցը օրակարգում ներառված չէ. «Մենք պետք է 1/3-ի ստորագրությունն ունենալ, որ կարողանանք այդ հարցը քվարկությամբ ներառել օրակարգում»:
Խաժակյանը հակադարձեց, որ 1/3-ի ստորագրությունների պհանջը վերաբերում է արտահերթ նիստ հրվիրելուն, սակայն հիմա հերթական նիստ է եւ ինքը առաջարկում է քվեարկությամբ հարցը ներառել ավագանու նիստի օրակարգում: Նա հավելեց, որ կանոնակարգը հստակ սահմանում է, որ ավագանու նիստում հարցեր ներառելու վերաբերյալ առջարկները դրվում են քվեարկության առանձին-առանձին:
Հրաչյա Սարգսյանը հրժարվեց քվարկության դնել հարցը՝ պնդելով, որ պետք է լինի 1/3-ի ստորագրությունը:
Դավիթ Խաժկյնը հյտարարեց, որ դա փոխքաղաքապետի կողմից լիազորությունների վերազանցում է. «Դուք ձեր լիազորությունները հայեցողաբար եք իրկանացնում, պատրաստ եք դիմել ապօրինությունների, քանի որ դա ձեր քաղաքական պատկերացումներին չի համապատասխանում»:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամներ նշեցին, որ կա հարցը օրակարգում ներառելու ընթացակարգ, իսկ այս դեպքում հարցն այդ ընթացակարգը չի անցել:
ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն էլ դիմելով նիստը վարողին, ասաց. «Դուք էլ շատ լվ հասկանում եք, որ որեւէ սխալ էստեղ չկա: Խոսքը ընդամենը հարցը օրկարգում ներառել-չներառելու մասին է: Դրեք քվեարկության, թող մարդիկ իրենց դիրքորոշումն արտահայտեն: Ինչի՞ց եք վախենում: Ձեր թիմի՞ց եք վախենում, որ կարող է ձեր թիմը հակառակ կերպով քվեարկի»:





























