Հայ-վրացական սահմանը Բադրի Բիցաձե անուն-ազգանունով անձ չի հատել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեցին իրազեկ աղբյուրները։ 

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին չէր հերքել եւ չէր հաստատել վրացական մի շարք լրատվամիջոցների կողմից տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսինը՝ ՆԳ նախկին փոխնախարար Բադր Բիցաձեն, գտնվում է Հայաստանի տարածքում։

Վրաստանում Բիցաձեին մեղադրում են իշխանությունների դեմ զինված դիմադրություն  նախապատրաստելու եւ  զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

Բուրջանաձեն ամուսնու հանդեպ մեղադրանքները «սարքված» է որակել։

Նշենք, որ վրացական «Ռեզոնանսի» պարբերականը հայտնել էր, որ Բադրի Բիցաձեն թաքնվում է Հայաստանում: Թերթը մանրամասները չի հաղորդում, սակայն, հենվելով սեփական աղբյուրների վրա, նկատում է, որ Բիցաձեն լքել է Վրաստանը դեռ կիրակի: