Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ դեկտեմբերի 23-24-ը Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում եւ լեռնանցքներում՝ բուք, գիշերը եւ  առավոտյան ճանապարհներին՝  մերկասառույց:

Դեկտեմբերի 23-ին մարզերի մեծ մասում սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ ինտենսիվ: Քամին՝ հարավարեւելյան, 5-10 մ/վ: Ուրբաթ գիշերը պայմանավորված եղանակի պարզեցմամբ սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում: NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում սպասվում է ձյուն, գիշերը եւ  առավոտյան ճանապարհներին՝  մերկասառույց: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ -1+1:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2-5,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2-5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0-2,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2-5,  

Լոռիում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0-3,  

Տավուշում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ 0+4,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2-5, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -1+2,

Արարատում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+3,  

Արմավիրում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+3,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2-5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+3,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +2+5,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0-3,

Արցախում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +2+5