b-port.com կայքը պնդում է, որ Սեւ ծովում` Վրաստանի ափի մոտ նավթի բնական աղբյուր են գտել:
«Սքանեքս» ընկերությունը հայտնել է, որ Սեւ ծովի նավթային աղտոտվածության մոնիտորինգը թույլ է տվել նավթի պաշարներ գտնել հարավ-արեւելյան մասում, Փոթի քաղաքի մոտ»,- ասված է «Սահակաշվիլիի նվերը» վերտառությամբ հաղորդագրության մեջ:
«Սքանեքսի» մասնագետները վերլուծել են ռադիոլոկացիոն պատկերների շարքը, որ ստացվել էին 1993-2011 թվականների ընթացքում: Աղբյուրը գտնվում է 1050 մետր խորության տակ:




























