ՀՀ ոստիկանությունն իրազեկում է․

«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով, իսկ Շիրակի մարզի Ամասիայի ճանապարհահատվածը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Տավուշի մարզի Ոսկեպարի ճանապարհահատվածը փակ է միայն բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները ձնամաքրման աշխատանքներով պայմանավորված փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

Հորդորում ենք վերը նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշության դեպքում և մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դիլիջանի ոլորանների ձնամաքրման աշխատանքներն ավարտված են, և երթևեկությունը վերականգնված է»: