Ֆրանսիայի կենտրոնական հատվածում գտնվող Պույ-դե-Դոմ դեպարտամենտի Սեն-Ժուստ կոմունայում երեք ժանդարմի սպանած եւ եւս մեկին վիրավորած տղամարդը մահացած է գտնվել: Այս մասին չորեքշաբթի Twitter-ի իր էջին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը:

«Հանցագործը մահացած է հայտնաբերվել: Ես ուղեւորվում եմ դեպքի վայր [միջադեպի]»,- գրել է նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: