Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այդ մասին հաղորդվում է Աբխազիայի ղեկավարի կայքում-ում:

«Հիվանդությունն ունի թույլ արտահայտված ընթացք: Ասլան Բժանիայի ինքնազգացողությունը լավ է, բուժման կուրսն ամբուլատոր պայմաններում է կազմակերպվել»,-նշված է հաղորդագրության մեջ:

Համաձայն սանիտարական հրահանգների՝ երկրի ղեկավարն ինքնամեկուսացվել է եւ կշարունակի կատարել իր պարտավորությունները հեռավար կերպով: Նախագահը գտնվում է Աբխազիայում՝ Սուխումում իր պաշտոնական նստավայրում: