Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը հռչակել է գալիք տարին՝ որպես Ընտանիքի տարի, հաղորդում է Associated Press-ը:
Ֆրանցիսկոս Առաջինի խոսքով՝ Ընտանիքի տարին սկսվում է մարտի 19-ին՝ «Սիրո հրճվանքը» վիճելի փաստաթղթի հրապարակման հինգերորդ տարելիցի օրը, որում ասվում է ամուսնալուծվածների կամ կրկնակի ամուսնացողների համար հաղորդություն ստանալու հնարավորության մասին, ինչը քննադատություն էր առաջացրել պահպանողական կաթոլիկների շարքերում:
Իր կիրակնօրյա պատարագի ընթացքում Հռոմի Պապը մի քանի խորհուրդ է տվել հաճախ վիճող ընտանիքներին՝ հիշեցնելով նրանց միմյանց «ներիր ինձ, շնորհակալություն եւ ներողություն» ասելու եւ օրն առանց հաշտեցման չավարտելու անհրաժշետության մասին:





























