Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը  դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։