Լիբանանում ապահովվել է Pfizer-BioNTech-ի արտադրության COVID-19-ի դեմ պատվաստանյութի շուրջ 2 միլիոն դեղաչափ, որը կբավարարի երկրում ապրող լիբանանցիների 20 տոկոսին, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Համադ Խասանը:
«Մենք ամրագրել ենք պատվաստանյութի շուրջ 2 միլիոն դեղաչափ, ինչը կբավարարի երկրում ապրող լիբանանցիների 20 տոկոսին»,-ասել է նա, հաղորդում է Reuters-ը:
Լիբանանի հիվանդանոցները ծանրաբեռնված են վարակի դեպքերի աճի պատճառով: Բժիշկները նախազգուշացնեւոմ են, որ ինտենսիվ թերապիայի բաժիններն ամբողջովին ծանրաբեռնված են: Բժշկական համակարգը տուժել է նաեւ ֆինանսական ճգնաժամի պատճառով, որն առաջացրել է մատակարարման պակաս, ինչպես նաեւ օգոստոսին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վնասվել են Բեյրութի հիմնական հիվանդանոցները:
Լիբանանում կորոնավիրուսի բռնկման հետեւանքով մահացել է 1400 մարդ:
Անցած շաբաթ Խասանը հայտարարել էր, որ Լիբանանում նաեւ հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի վարակիչ նոր տեսակի մեկ դեպք:





























