2020 թվականին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ինքնաթիռները 350 անգամ որսացել են ռուսական ռազմական օդանավերը, որոնք մոտեցել են Հյուսիսատրլանտյան միության պետությունների օդային տարածքին: Վերջին տարիներին ՆԱՏՕ-ն իր սահմանների մերձակայքում նկատում է ռուսական ռազմական ավիացիայի ակտիվության աճ, հայտարարել է միության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ 2020 թվականին այդպիսի դեպքերի թիվը զգալի չափով մեծացել է, հաղորդում է DW-ը:
ՌԴ ռազմական ավիացիայի օդաչուները հաճախ անջատում են ընդունիչ սարքերը, չեն հայտնում թռիչքների պլանը եւ կապի դուրս չեն գալիս, ընդգծել են ՆԱՏՕ-ում: Դա սպառնալիք է ներկայացնում նաեւ քաղաքացիական ավիացիայի համար:
Եվրոպայում օդային տարածության հսկողությունը կատարվում է 40 ռադիոլոկացիոն կայանների կողմից, նշել են միությունում:





























